Կարևոր իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ` հայ-վրացական սահմանի Բագրատաշենի հատվածում. մեքենաների հերթը կիլոմետրերի է հասնում (լուսանկարներ)

31 Դեկտեմբեր, 2023 10:20
Արտակարգ իրավիճակ` հայ-վրացական սահմանի Բագրատաշենի հատվածում. մեքենաների հերթը կիլոմետրերի է հասնում (լուսանկարներ)

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի հայերի մեծ մասը որոշել էր Ամանորն անցկացնել հարևան Վրաստանում։ Երեկվանից հայ֊վրացական Բագրատաշենի հատվածում խայտառակ վիճակ է։ 100֊ավոր մեքենաներ 13 ժամ և ավել խցանման մեջ էին. նախօրդ օրը սահմանին եղած մեքենաներն այն հատել են հաջորդ օրը գիշերը։ Նույն վիճակն էր նաև այսօր։ Վրացական անցակետի պատճառով կիլոմետրանոց հերթ է գոյացել հայկական անցակետում։ Shabat.am֊ի թղթակցի հարցին, ինչն է խնդիրը, ինչու են հերթեր գոյացել, հայ սահմանապահը չկարողացավ հստակ պատասխան տալ։ Մեր հարցին` վրացական կողմը միտումնավոր է հերթեր գոյացնում, սահմանապահն ասաց, որ չգիտի, իրավասու չէ պատասխանելու այդ հարցին։ Նախօրեին վիճակն էլ ավելի վատ էր։ Մարդիկ սպասասրահի գետնին էին քնել, երեխաները լացում էին, որոշները սոված էին, անգամ մոտակա խանութներում հաց չէր գտնվում։

Shabat.am-ի հետ զրույցում ԱԱԾ սահմանապահ զորքերից ստեղծված իրավիճակը պայմանավորեցին մարդկանց մեծ արտահոսքով։ 《Հայկական կողմում ամեն ինչ անում ենք արագ սպասարկելու համար, բայց խնդիրը վրացական կողմից է》։ Հարցին` արդեն 4 ժամ է մեքենաները կանգնած են ու դեպի վրացական կողմ մեքենաներն ընդհանրապես առաջ չեն գնում, ինչն է խնդիրը, ԱԱԾ֊ից հստակ պարզաբանում չտվեցին` նշելով գուցե հերթափոխի հետ է կապված։ Վարորդներն ու ուղևորները չգիտեն` ում դիմեն, որպեսզի հարցին լուծում տրվի։ Որպես բողոքի նշան` վարորդները սկսեցին միաժամանակ ազդանշան տալ, բայց դա ևս եղանակ չփոխեց։

Ըստ ԱԱԾ թեժ գծի` դեպի Վրաստան բոլոր ուղղություններն են ծանրաբռնված` օրինակ բերելով Գոգավանի անցակետը, որտեղ 12 ժամ մեքենաները խցանման մեջ են եղել։

Շատերն անգամ պտտվել ու նորից հետ են վերադարձել:

 

Լրահոս

Դիտել ավելին