Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են աղոթագրքում թաքցված կասկածելի զանգված

22 Դեկտեմբեր, 2023 12:44
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են աղոթագրքում թաքցված կասկածելի զանգված

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Լ․Հ․-ի կողմից դատապարտյալ Ա․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա աղոթագրքի միջից հայտնաբերվել է բացիկ, որում թաքցված է եղել պոլիէթիլենային տոպրակով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, շագանակագույն զանգված։ 

Լ․Հ․-ն ձերբակալվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին