Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վոլեյբոլի Մ17 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում (լուսանկարներ)

19 Դեկտեմբեր, 2023 15:28
Հայաստանի վոլեյբոլի Մ17 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 15-18-ը Երևանում կայացել է վոլեյբոլի միջազգային առաջնություն, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի Մ17 և Մ21 հավաքական թիմերը:

Թիմերը մրցել են շրջանաձև համակարգով: Հայաստանի Մ17 հավաքականը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալին:

Մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի ընտրանին, որը բոլոր հանդիպումներում հաղթանակներ է տարել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, որը զիջել է միայն Ռուսաստանի ընտրանին։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն նվաճումների վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և միջազգային կարգի մրցավար Նարեկ Շիրինյանը։

Թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները՝ ՀՎՖ հատուկ մրցանակներով։

Կազմակերպիչները հույս են հայտնել, որ առաջնությունն ամենամյա բնույթ կկրի:

 

Լրահոս

Դիտել ավելին