Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզի ավտոճանապարհներին ձնաբուք է (տեսանյութ)

17 Դեկտեմբեր, 2023 19:39
Շիրակի մարզի ավտոճանապարհներին ձնաբուք է (տեսանյութ)

Հ-21, Հոռոմ-Արթիկ ճանապարհն է։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին ձնաբուք է։ Սպասարկող կազմակերպությունները կատարում են մաքրման, աղավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում են լինել զգոն, երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մ-4 միջպետական ճանապարհի Հրազդանի տարածաշրջանում էլ ճանապարհաշինարարները միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին