Կարևոր իրադարձություններ

Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Գավառում անցկացվել է հանրային իրազեկման հերթական միջոցառումը (տեսանյութ)

11 Դեկտեմբեր, 2023 18:12
Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Գավառում անցկացվել է հանրային իրազեկման հերթական միջոցառումը (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին Գավառի կենտրոնական հրապարակը մարդաշատ էր. երգուպար, տաղավարների ցուցադրություն և, միաժամանակ, իրազեկման միջոցառում։

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներ։

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները քաղաքացիներին ներկայացրին իրենց ծառայության առանձնահատկությունները, պատասխանեցին հետաքրքրող հարցերին՝ տեղում ցուցադրելով մեքենաների տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։

Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Սևան և Մարտունի բնակավայրերի ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին ծանոթացրին համայնքների մշակութային արժեքների, ներկայացված ստեղծագործական աշխատանքների և ուտեստների ցուցադրությանը։

Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին