Կարևոր իրադարձություններ

Վճռական եմ տարիների կուտակածս փորձը ներդնել և ծառայեցնել հանուն հայկական ֆուտբոլի զարգացման. Արաս Օզբիլիս

08 Դեկտեմբեր, 2023 21:53
Վճռական եմ տարիների կուտակածս փորձը ներդնել և ծառայեցնել հանուն հայկական ֆուտբոլի զարգացման. Արաս Օզբիլիս

Արաս Օզբիլիսը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ լրագրողներ, սպորտային մեկնաբաններ և վերլուծաբաններ,

Օրերս հայտարարեցի ֆուտբոլային կարիերայի ավարտի և ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշմանս մասին։ Վճռական եմ տարիների կուտակածս փորձը ներդնել և ծառայեցնել հանուն հայկական ֆուտբոլի զարգացման։

Ասուլիսի ընթացքում կանդրադառնամ ոլորտի արդի խնդիրներին ու մարտահրավերներին, ֆուտբոլի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին, կներկայացնեմ հայկական ֆուտբոլի զարգացման իմ ծրագիրը, ռազմավարությունը, նպատակները և սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին»։

 

Լրահոս

Դիտել ավելին