Կարևոր իրադարձություններ

ՏՄ-ների գրանցման և հաշվառման գործողությունների համար դիմել հնարավորինս շուտ՝ չթողնելով տարվա վերջին աշխատանքային օրերին. ՃՈ

08 Դեկտեմբեր, 2023 21:09
ՏՄ-ների գրանցման և հաշվառման գործողությունների համար դիմել հնարավորինս շուտ՝ չթողնելով տարվա վերջին աշխատանքային օրերին. ՃՈ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում հերթերից խուսափելու համար Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից (օրինակ՝ Վրաստանից) ՀՀ քաղաքացիների կողմից մինչև 2023 թ. դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագրից օգտված քաղաքացիներին հորդորում ենք մաքսային ձևակերպումներից և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից (Վրաստանից) հաշվառումից հանելուց հետո տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների համար Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ դիմել հնարավորինս շուտ՝ չթողնելով տարվա վերջին աշխատանքային օրերին։

 

Լրահոս

Դիտել ավելին