Կարևոր իրադարձություններ

Ոոստիկանապետ-ՆԳ փոխնախարարը հանդիպել է Իտալիայի պետական ոստիկանության ղեկավարին

08 Դեկտեմբեր, 2023 20:21
Ոոստիկանապետ-ՆԳ փոխնախարարը հանդիպել է Իտալիայի պետական ոստիկանության ղեկավարին

Դեկտեմբերի 6-ին Արամ Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ։

Կողմերը կարևորել են 2010 թ. ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացվող համագործակցությունը։

Պետական ոստիկանության ղեկավարը կարևորել է ՆԳՆ ընթացող բարեփոխումները և պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրականացվող գործընթացներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։

 

Լրահոս

Դիտել ավելին