Կարևոր իրադարձություններ

Ալագյազում իրականացվում է 3 սուբվենցիոն ծրագիր

08 Դեկտեմբեր, 2023 17:19
Ալագյազում  իրականացվում  է 3 սուբվենցիոն ծրագիր

Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքը մարզի 4 եզդիական համայնքներից ամենամեծն է։

5000-ի հասնող բնակչություն ունեցող համայնքն ընդգրկում է 11 բնակավայր՝ Ալագյազ, Կանիաշիր, Ճարճակիս,Միջնատուն,Միրաք, Շենկանի,Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան, Ավշեն: Գտնվում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։

2023 թվականին Ալագյազում իրականացվում է 3 սուբվենցիոն ծրագիր, այս պահի դրությամբ 2-ը 100%ով ավարտված են, 1-ն ավարտական փուլում է։

Այդ ծրագրերն են՝

 

Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի գազաֆիկացում։ Ծրագիրն ավարտված է։

Ալագյազ համայնքի Ռյա Թազա, Միջնատուն և Կանիաշիր բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալարկում։ Ծրագիրն ավարտին է մոտենում, աշխատանքները կատարված են 80 և ավելի տոկոսով։

Ալագյազ համայնքի Ալագյազ, Զամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատում։ Ծրագիրն ավարտված է։

Կառավարության և համայնքի կողմից նշված ծրագրերի համար ներդրվել է ընդհանուր

256 մլն 612 հազ 525 ՀՀ դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին