Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներն առաջիկա ամիսներին կաթվածահար են լինելու. «Հրապարակ»

08 Դեկտեմբեր, 2023 08:03
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներն առաջիկա ամիսներին կաթվածահար են լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ինչպեսեւ գրել էինք՝ Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաեւ հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը` նա էլ Հայկուհու մտերիմն է։

Հիշեցնենք, որ հանձնաժողովն այս պահին 3 անդամ ունի, 2 անդամի թափուր հաստիք, որը պետք է լրացվեր այս ընտրությամբ։ Այսպիսով՝  հանձնաժողովի աշխատանքներն առնվազն առաջիկա ամիսներին կաթվածահար են լինելու, իսկ հունվարին եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն է, այս պահին էլ բարեվարքության վարույթների քննությունն է ընթանում:

Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում մոտ մեկ ամսով հանձնաժողովի անդամներից մեկը` Լիլիթ Ավետիսյանը, գործուղվելու է Ֆրանսիա, ինչը նշանակում է, որ հանձնաժողովում քվորումի խնդիր է առաջանալու։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր հաստիքները լավագույն դեպքում կհամալրվեն մարտ ամսին: Հանձնաժողովի նախագահի պարտականությունները երեկվանից դրվել են հանձնաժողովի ամենաավագ անդամի՝ Մարիամ Գալստյանի վրա»: 

 

Լրահոս

Դիտել ավելին