Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հրապարակած ցուցակում չկան Արցախի նախկին նախագահների, ռազմական ղեկավարների անուններ

07 Դեկտեմբեր, 2023 22:42
Ադրբեջանի հրապարակած ցուցակում չկան Արցախի նախկին նախագահների, ռազմական ղեկավարների անուններ

Ադրբեջանը հրապարակել է 32 հայերի անուն-ազգանունները, որոնց պատրաստվում է ազատ արձակել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ազատ արձակվողներից 26 հոգին 2020 թվականի դեկտեմբերի 13-14-ը Խծաբերդի հատվածում գերեվարված անձինք են, իսկ մյուսը 6-ը` Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Լաչինի սահմանային անցակետում տարբեր ժամանակներում ձերբակալված անձինք:

 

Հրապարակված ցուցակում չկան Արցախի նախկին նախագահների, ռազմական ղեկավարների անուններ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Եվ այս համատեքստում Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը` երկու ադրբեջանցի զինծառայողների:

 

Լրահոս

Դիտել ավելին