Կարևոր իրադարձություններ

Ողջունում եմ հատկապես բանտարկյալների ազատ արձակումը. Շառլ Միշելն արձագանքել է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությանը

07 Դեկտեմբեր, 2023 22:55
Ողջունում եմ հատկապես բանտարկյալների ազատ արձակումը. Շառլ Միշելն արձագանքել է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությանը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի համատեղ պայմանավորվածություններին, X-ի միկրոբլոգում գրել է.

«Ուրախությամբ ողջունում եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեծ ճեղքումը: Ողջունում եմ հատկապես բանտարկյալների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը: Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է Բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է։ Ես այժմ կոչ եմ անում առաջնորդներին շուտափույթ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը»:

 

Լրահոս

Դիտել ավելին