Կարևոր իրադարձություններ

Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

07 Դեկտեմբեր, 2023 16:52
Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարության որոշմամբ թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող, ք. Երևան, Նոր Նորք, Ար. Միկոյան փողոց 16/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը՝ օտարել դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 468 700 000 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 73 435 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։

Նախատեսվում է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու աճուրդ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող Լոռու մարզի Ստեփանավանի Ս. Նշանի փողոց 17 հասցեում գտնվող գանձապետարանի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել համայնքին՝ որպես գրադարանի մասնաշենք շահագործելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին