Կարևոր իրադարձություններ

Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին. «Հրապարակ»

07 Դեկտեմբեր, 2023 09:02
Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է

«Չնայած բազում հրապարակումներին, որ պաշտոնական Մոսկվան մերժել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, ՔՊ-ից վստահեցնում են, որ մերժում չի եղել, ընթացակարգը եռամսյա ժամկետ է սահմանում՝ ագրեմանը մերժելու կամ հաստատելու մասով։ Այդ ժամկետը սպառվում է դեկտեմբերի վերջերին, եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը։ Իշխող թիմում կարծում են, որ ՌԴ-ն հիմա չի մերժի Հայաստանի թեկնածուին, եւ Արսենյանը, այդուհանդերձ, կգործուղվի Մոսկվա։ Ի դեպ, ագրեմանի մերժման ընթացակարգ էլ չկա` երկարատեւ լռությունը, որպես կանոն, դիտարկում են որպես թեկնածուի մերժում, եւ տվյալ երկիրն ինքն է հետ կանչում»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին