Կարևոր իրադարձություններ

Ստորգետնյա անցման վրա վրաերթի են ենթարկվել տատը, աղջիկն ու թոռը. հղիի կյանքը փրկել չի հաջողվել

05 Դեկտեմբեր, 2023 22:15
Ստորգետնյա անցման վրա վրաերթի են ենթարկվել տատը, աղջիկն ու թոռը. հղիի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:

Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-ից, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը, մահացողը մայրն է, ով հղի էր:

 

Լրահոս

Դիտել ավելին