Կարևոր իրադարձություններ

Ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, չի դիտարվկում. Կոստանյանը` ուղեվարձի թանկացման մասին

05 Դեկտեմբեր, 2023 19:00
Հեղինակ՝ Հայկ Կոստանյան
Ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, չի դիտարվկում. Կոստանյանը` ուղեվարձի թանկացման մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ,

մամուլում և սոցցանցերում այսօր տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի առաջիկայում նախատեսվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր:

Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»:

 

Լրահոս

Դիտել ավելին