Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ քննարկել է ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր

05 Դեկտեմբեր, 2023 18:31
Գագիկ Ծառուկյանը մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ քննարկել է ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ։ Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր։

Գագիկ Ծառուկյանը կարևորել է մշակույթի միջոցով աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժանապատվության վերականգնման, հասարակության կրթման խնդիրները, հատկապես այս փուլում՝ պատերազմից և պարտությունից հետո։

Հանդիպման ընթացքում խոսվել է մշակութային ծրագրերի իրականացման հնարավորության մասին՝ պետության և մասնավորի համագործակցության ձևաչափում, մշակույթի ոլորտում բարեգործության ընդլայնման և խրախուսման մասին»։

 

Լրահոս

Դիտել ավելին