Կարևոր իրադարձություններ

Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել. Պապոյան

04 Դեկտեմբեր, 2023 20:01
Հեղինակ՝ Գևորգ Պապոյան
Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել. Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։

Շաբաթներ առաջ էլ Ավագանու բոլորովին այլ 9 անդամներ էին, այս անգամ արդեն «Ապրելու երկիր» խմբակցությունից, նախաձեռնել անվստահության հարցը, սակայն նիստը չկայացավ։

Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն Թամազյանին վստահում է ավագանու միայն 4 անդամ՝ այդ թվում հենց ինքը Թամազյանը։

Այս պայմաններում Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելու գործողությունները բարդացնում են իր վիճակը, իսկ հնարավոր հակաօրինական գործողությունները՝ այն է խաթարել Ավագանու և համայքապետարանի բնականոն աշխատանքը, պետք է արժանանան իրավական համապատասխան գնահատականի»։

 

Լրահոս

Դիտել ավելին