Կարևոր իրադարձություններ

Ֆլայ Արնան հերքում է վերջին օրերին թռիչքների կասեցման մասին մամուլում տարածված լուրերը

04 Դեկտեմբեր, 2023 19:25
Ֆլայ Արնան հերքում է վերջին օրերին թռիչքների կասեցման մասին մամուլում տարածված լուրերը

Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան հերքում է վերջին օրերին թռիչքների կասեցման մասին մամուլում տարածված լուրերը և վստահեցնում է, որ ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը՝ հավատարիմ մնալով իր ուղևորներին հարմարավետ և վստահելի թռիչքային փորձառությամբ ապահովելու իր խոստմանը։  

Վերջին մի քանի օրերի ընթացքում ավիաընկերության ամրագրման համակարգը չի գործել տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ինչը ժամանակավոր անհարմարություններ էր ստեղծել մեր գործընկերների և ուղևորների համար։ Ուրախ ենք տեղեկացնել, որ տեխնիկական խնդիրներն այժմ կարգավորված են, և ավիաընկերության ավիատոմսերի համակարգը հասանելի է ամրագրումների համար:

Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան կարևորում է իր ուղևորների վստահությունը և բարձր է գնահատում այս օրերին հանրության ցուցաբերած համբերատարությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին