Կարևոր իրադարձություններ

Անդրադարձ է կատարվել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին

04 Դեկտեմբեր, 2023 16:49
Անդրադարձ է կատարվել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է «Նոր Տարածաշրջանային Իրողությունները և «Խաղաղության Խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի պատվիրակությանը, որի կազմում են փորձագետներ Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից և Հայաստանից:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, առանձին անդրադարձել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին։

 

Լրահոս

Դիտել ավելին