Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է հանցագործության 125 դեպք

04 Դեկտեմբեր, 2023 15:33
Բացահայտվել է հանցագործության 125 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 38, խարդախության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 6, թմրանյութի իրացման՝ 5, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ինքնիրավչության՝ 2-ական, սպանության, ավազակության, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշումը չկատարելու, հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, ձեռք բերելու կամ օգտագործելու կամ դրանք իրացնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարումը կամ ծառայություններ մատուցելը, ընտանեկան բռնության ու երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության ապահովման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, կողոպուտի՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 4 մարդ զոհվել է, 44-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին