Կարևոր իրադարձություններ

Հրդեհ էր բռնկվել Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում

03 Դեկտեմբեր, 2023 00:24
Հրդեհ էր բռնկվել Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում

Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի 3-րդ թաղամասի 25-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 15:24-ին: Այրվել է տան տանիքը՝ մոտ 70 քմ:

 

Լրահոս

Դիտել ավելին