Կարևոր իրադարձություններ

Իջևանում պարեկները քաղաքացիներին են ներկայացրել ծառայության մանրամասներն ու պատասխանել հարցերին (տեսանյութ)

02 Դեկտեմբեր, 2023 19:26
Իջևանում պարեկները քաղաքացիներին են ներկայացրել ծառայության մանրամասներն ու պատասխանել հարցերին (տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ին ոստիկանական նվագախմբի կատարումներով «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման միջոցառման մեկնարկը տրվեց նաև Տավուշի մարզում։ Իջևանում այն սկսվեց քայլերթով։

2023-12-02Վահե Ղազարանն իր ելույթում ներկայացրեց նախարարության որդեգրած քաղաքականությունը, որի համաձայն՝ հետևողական աշխատանքներ են իրականացվում պարեկային ծառայությունում կանանց թիվը ավելացնելու ուղղությամբ: Նախարարը կոչ արեց քաղաքացիներին՝ ընդունվել պարեկային ծառայության շարքերը։

Հրապարակում պարեկները ներկայացրին իրենց ծառայության մանրամասներ, նաև պատասխանեցին քաղաքացիների հարցերին։

Իրազեկման միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան Ոստիկանության զորքերի նվագախումբն ու երգչախումը։

Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը։ Նշենք, որ տեղերի գերակշիռ մասը նախատեսված է կանանց համար:

 

Լրահոս

Դիտել ավելին