Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մալյանն ու Վանաձորի ընտրված համայնքապետը ՔԿՀ-ում նույն խցում են նստած. «Հրապարակ»

02 Դեկտեմբեր, 2023 08:17
Նարեկ Մալյանն ու Վանաձորի ընտրված համայնքապետը ՔԿՀ-ում նույն խցում են նստած. «Հրապարակ»

Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում նույն խցում են նստած: Ավելին` բավականին մտերմացել են, ջան ասում են` ջան լսում եւ կալանքն էլ ծանր չեն տանում։ Փոխարենը ավելի քան ութ ամիս նույն քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախընտրել են մենախուցը եւ խցում մենակ են նստած: Հիշեցնենք, որ անձը սեփական նախընտրությամբ է կալանքն անցկացնում մենախցում, սակայն կալանավորված անձինք, որպես կանոն, խուսափում են դրանից, որովհետեւ մենակ նստելը ծանր բան է»

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համար:

 

Լրահոս

Դիտել ավելին