Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյանը Հորդանանի թագավորին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

01 Դեկտեմբեր, 2023 23:04
Խաչատուրյանը Հորդանանի թագավորին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խթանման վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահը Հորդանանի թագավորին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան ռեգիոնում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերի և առկա հնարավորությունների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին