Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Աբովյանում. կան տուժածներ

01 Դեկտեմբեր, 2023 12:04
ՃՏՊ Աբովյանում. կան տուժածներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 08:38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ռոսիայի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում բախվել են «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, քաղաքացիների հետ համատեղ «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երեք տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին