Կարևոր իրադարձություններ

Ագրարայինի նախկին ուսանողների դեմ տասնյակ դատական հայցեր են ներկայացվել. «Հրապարակ»

01 Դեկտեմբեր, 2023 08:03
Ագրարայինի նախկին ուսանողների դեմ տասնյակ դատական հայցեր են ներկայացվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դատական տեղեկատվական համակարգից՝  datalex-ից տեղեկացանք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ իրավաբանական բաժնի պետ Մանվել Վարդանյանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր են ներկայացրել իրենց նախկին ուսանողների դեմ: Նման պահանջ է ներկայացվել ավելի քան 260 նախկին ուսանողի նկատմամբ:

Խոսքն այն մասին է, որ այդ ուսանողները վճարել են առաջին կիսամյակի վարձը, երկրորդը չեն վճարել ու դուրս են մնացել բուհից։ Առաջին հայացքից կարող է թվալ` պարզ իրավական գործընթաց է, համալսարանը պահանջում է իր գումարները` մատուցած կրթական ծառայությունների դիմաց: Սակայն այստեղ պակաս կարեւոր չէ հարցի բարոյական կողմը: Գաղտնիք չէ, որ ուսանողների զգալի մասը չի կարողանում ուսումը շարունակել հենց ֆինանսական խնդիրների ու սոցիալական վիճակի պատճառով: Ի դեպ, 260 ուսանողների մեջ քիչ չեն 44-օրյա պատերազմի մասնակիցները»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին