Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ժայռային հանույթի, արհեստական կառույցների շինարարության հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր

30 Նոյեմբեր, 2023 16:15
Քննարկվել են ժայռային հանույթի, արհեստական կառույցների շինարարության հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Անդրադարձ է եղել վերջին ամիսներին շինհրապարակներում իրականացվող աշխատանքների ընթացքին ու առաջընթացին։ Քննարկվել են ժայռային հանույթի‚ լիցքի‚ ջրահեռացման համակարգի‚ արհեստական կառույցների շինարարության‚ շինարարության ժամանակացույցի հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծել է‚ որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն աշխատանքային ծրագրի և պայմանագրի ժամանակացույցի:

 

Լրահոս

Դիտել ավելին