Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կստեղծվի արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն. Հակոբ Արշակյան

30 Նոյեմբեր, 2023 14:36
Հայաստանում կստեղծվի արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն. Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)։ Այն առաջինը կլինի մեր տարածաշրջանում,և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։

Այս ծրագիրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ի և NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ապիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։

Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն առաջարկել եմ ընդունել 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որը քիչ առաջ հաստատվեց Կառավարության նիստում, և շուտով կքննարկվի Ազգային ժողովում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, գիտնականներին, ձեռներեցներին, պետական պաշտոնյաներին, ովքեր մասնակցեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին