Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայի հայտնաբերման վարույթով 4 անձի մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

30 Նոյեմբեր, 2023 13:58
Թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայի հայտնաբերման վարույթով 4 անձի մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, աճեցնելու դեպքի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:

Հիշյալ տանը կատարված  խուզարկությամբ հայտնաբերվել էր 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, պլաստմասե տարաներ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող՝ ընդհանուր 6599,199 գրամ քաշով զանգվածներ, կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն գույնի բուսական զանգվածի հետքեր, փաթեթներով սպիտակ փոշենման զանգվածներ, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, կանեփի թփերի աճեցման համար նախատեսված տարաներ, թփերը ջրելու համար նախատեսված համակարգ և այլն։

Պարզվել էր, որ թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում, ըստ առկա տվյալների,  աշխատել է նաև այլ երկրից ժամանած մասնագետ:

 

Լրահոս

Դիտել ավելին