Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից

30 Նոյեմբեր, 2023 12:57
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից

Նոյեմբերի 30-ին, ժամը 09։45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում ավտոմեքենան ընկել է առվակի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 2 մ խորությամբ առվակից դուրս են բերել «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ.)։

 

Լրահոս

Դիտել ավելին