Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցեր ( տեսանյութ, լուսանկարներ)

30 Նոյեմբեր, 2023 11:29
Քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցեր ( տեսանյութ, լուսանկարներ)

Նոյեմբերի 22-ին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների Ներքին գործերի նախարարությունների քրեական ոստիկանության ղեկավար կազմի հանդիպում-քննարկում: Անդրազգային բնույթի, այդ թվում` կիբեռհանցագործությունների դեմ պայքարին առնչվող քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներ։

Վարդան Վարդանյանը ներկայացրեց կիբեռհանցագործությունների ոլորտում Հայաստանում տիրող վիճակը, դրա դեմ պայքարում մշակված գործիքակազմը և դրական փորձը։ Նա ընդգծեց կիբեռհանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը և հույս հայտնեց, որ անդամ պետությունների միջև համագործակցությունը կլինի շարունակական և փոխշահավետ։

Հանդիպման ընթացքում իրենց փորձով կիսվեցին նաև մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները:

 

Լրահոս

Դիտել ավելին