Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

30 Նոյեմբեր, 2023 10:49
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության, խարդախության և դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու կամ նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու՝ 3-ական, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների մաքսանենգության ու ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու՝ 2-ական, սպանության փորձի, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերն ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման, ինչի հետևանքով պատճառվել է մահ, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր կամ դրոշմապիտակներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ օգտագործելու կամ դրանք իրացնելու և անչափահասին ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին