Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ աշխատակիցները նախապատրաստական աշխատանքներ են տանում. որտեղ տեղի կունենա հանդիպումը. «Հրապարակ»

30 Նոյեմբեր, 2023 09:38
ԱԱԾ աշխատակիցները նախապատրաստական աշխատանքներ են տանում. որտեղ տեղի կունենա հանդիպումը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաեւի հանդիպումը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած շաբաթ։ Հանդիպումը տեղի է ունենալու Իջեւանի ու Ղազախի սահմանի հատվածում։ Տեղեկություններ կան, որ արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ աշխատակիցները հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տանում Տավուշում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին