Կարևոր իրադարձություններ

Ոմանք երազում են` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը չվերընտրվի. «փորձությունների» է ենթարկում աշխատողներին. «Հրապարակ»

30 Նոյեմբեր, 2023 08:18
Ոմանք երազում են` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը չվերընտրվի. «փորձությունների» է ենթարկում աշխատողներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավար Հայկուհի Հարությունյանից, եւ ոմանք երազում են, որ նա չվերընտրվի այդ պաշտոնում։ Մեզ պատմեցին, որ նա «փորձությունների» է ենթարկում իրենց, օրինակ, հանձնարարում է գեղարվեստական գրքեր կարդալ, ապա ներկայանալ եւ պատմել, թե ինչ է հասկացել, ինչ իմաստ ուներ այդ աշխատությունը։

Հայկուհի Հարությունյանին երեկ հարցրինք` իսկապե՞ս հանձնարարում եք աշխատողներին գրքեր կարդալ։ Ասաց` «ընթերցանությունը» լայն հասկացություն է՝ միջազգային փաստաթղթերից մինչեւ կոնկրետ աշխատանքին առնչվող․ «Ուստի կարդալու մեջ տարօրինակ որեւէ բան չեմ տեսնում»: Բայց խոսքը ոչ թե մասնագիտական աշխատություններ եւ փաստաթղթեր կարդալու մասին է, այլ, օրինակ, Կաֆկայի գործերն եք հանձնարարել կարդալ, հետո գալ-պատմել։ «Պատմելու մասին մի քիչ շատ եք չափազանցացնում, թող իրենք հիշատակեն՝ որ գործը, եւ դա արդեն իսկ վկայում է իրենց հասունության մասին։ Եթե նույնիսկ խնդիրը, որի շուրջ այդ քննարկումը կազմակերպվել է, չի ընկալվել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Հարությունյանի լիազորությունների ժամկետը լրացել է, առաջիկայում ԱԺ-ն նրան հանձնաժողովի անդամ կընտրի, իսկ հանձնաժողովի անդամները` հետագայում նախագահ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին