Կարևոր իրադարձություններ

Ազդարարման արշավն արդյունավետ իրականացնելու համար ոլորտային ՀԿ-ների հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր (լուսանկարներ)

29 Նոյեմբեր, 2023 18:21
Ազդարարման արշավն արդյունավետ իրականացնելու համար ոլորտային ՀԿ-ների հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր (լուսանկարներ)

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ այսօր պաշտոնապես մեկնարկեց Ազդարարման համակարգի իրազեկմանն ուղղված համապետական արշավը:

Պաշտոնական միջոցառման ընթացքում Արդարադատության նախարարության և թվով յոթ ոլորտային քաղաքացիական հասարակական կազմակերպությունների՝ «Բոլորը հանուն հավասար Իրավունքների» հիմնադրամի, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ , «ՀԿ Կենտրոն» «Քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի, «Ռեստարտ Իջևան» գիտակրթական և «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական քաղաքացիական կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է՝ արդյունավետորեն իրականացնել «Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023-2024 թվականների հաղորդակցման գործողությունների ծրագրի» բաղադրիչներով նախատեսված գործողությունները՝ բարձրացնելով իրազեկվածության մակարդակը հասարակության շրջանում, խթանելով բարեխիղճ ազդարարումը, ներկայացնելով ազդարարի՝ որպես ազնիվ և օրինապաշտ քաղաքացու կերպարի կարևորությունը և ապահովելով ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին