Կարևոր իրադարձություններ

Քոլեջում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ. կատարվում է քննություն. ՔԿ խոսնակ

28 Նոյեմբեր, 2023 21:07
Քոլեջում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ. կատարվում է քննություն. ՔԿ խոսնակ

Ինչպես գրել է «Հրապարակ» օրաթերթը, երեկ լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։

Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։ Հարցաքննության ժամանակ տուժած ուսանողը իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոյանի թոռը։

Նոյեմբերի 24-ին «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջ-կրթահամալիրում տեղի ունեցած դանակահարությունից հետո իրավապահները չեն կարողանում հայտնաբերել նույն քոլեջի ուսանող, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին։ 

Ըստ թերթի` դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, սակայն քննչական կոմիտեն որևէ գործողություն չի նախաձեռնում՝ ենթադրյալ դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ։

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։

«Այդ առթիվ այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն»,-հավելեց ՔԿ խոսնակը։

 

Լրահոս

Դիտել ավելին