Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը վերահաստատել է Կառավարության պատրաստաստակամությունն ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցությունը (լուսանկարներ)

28 Նոյեմբեր, 2023 20:26
Փոխվարչապետը վերահաստատել է Կառավարության պատրաստաստակամությունն ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցությունը (լուսանկարներ)

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր  ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության  համատեղ պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Փոխվարչապետը կարևորել է պատվիրակության այցը ներկայիս մարտահրավերների պայմաններում, այնուհետև հանդիպման մասնակիցներին  մանրամասն ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Փոխվարչապետն ընդգծել է ստեղծված իրավիճակի հետևանքների հաղթահարման գործում Եվրոպական միության աջակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին փոխվարչապետ Խաչատրյանը վերահաստատել է  Կառավարության պատրաստաստակամությունը  ընդլայնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ երկկորղ օրակարգը լրացնելով կայուն տնտեսական զարգացման, դիմադրողականության բարձրացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար էական նոր ուղղություններով:

 

Լրահոս

Դիտել ավելին