Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ (լուսանկարներ)

28 Նոյեմբեր, 2023 17:07
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացումը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Էվանգելոս Տուրնակիսի խոսքով՝ իր գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերն ի նպաստ բարեկամ Հայաստանի հետ կապերի ընդլայնման ու ամրապնդման համար և վստահություն հայտնել, որ հայ-հունական համագործակցությունը կշարունակի ընդլայնվել բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:

Վարչապետ Փաշինյանը դեսպան Տուրնակիսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին