Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածում տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ

28 Նոյեմբեր, 2023 16:49
Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածում տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի Դիլիջանից Իջևան հատվածի կմ118+000-կմ135+061 հատվածում տեղադրվել են 8787 գծամետր մետաղյա արգելափակոցներ։ Առաջիկա օրերին Մ-4-ի կմ96+665-կմ135+061 հատվածում տեղադրվելու են 431 ճանապարհային նշաններ‚ ինչպես նաև՝ ազդանշանային սյուներ։

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին