Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է «Կլիմայակայուն ֆիսկալ պլանավորում Հայաստանում» խորագրով զեկույցին

28 Նոյեմբեր, 2023 14:28
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է «Կլիմայակայուն ֆիսկալ պլանավորում Հայաստանում» խորագրով զեկույցին

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է «Կլիմայակայուն ֆիսկալ պլանավորում Հայաստանում» խորագրով զեկույցին, որը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ Զեկույցին ներկա է եղել ԱԶԲ նախագահ Մասաթուգու Ասակավան։

Զեկույցի նպատակն է ընդգծել Հայաստանի կարիքները՝ համապարփակ հարմարվողական ներդրումների և ֆիսկալ պլանավորման ֆինանսավորման հարցում կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականությունը խորացնելու համար:

Արման Խոջոյանը նշել է, որ այսօր կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա, և յուրաքանչյուր ֆերմեր պետք է գիտակցի և ընդունի այդ փոփոխության արդյունքում առաջացած ռիսկերը։ Նա նաև հավելել է, որ ներկայումս գյուղատնտեսության աջակցության ծրագրերում ևս քննարկվում է նաև կլիմայի փոփոխության հարցը:

Զեկույցը ներկայացնում է եռաֆունկցիոնալ շրջանակ, որը զարգացող երկրները կարող են օգտագործել՝ գնահատելու և կառավարելու կլիմայի փոփոխության հետևանքով ֆիսկալ կայունության ռիսկերը, ինչպես նաև օպտիմալացնելու ֆինանսական ռեսուրսները:

 

Լրահոս

Դիտել ավելին