Կարևոր իրադարձություններ

Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն. «Փաստ»

28 Նոյեմբեր, 2023 09:11
Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում: Ներկայացված փաթեթի համաձայն, ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար, ինչպես նաև սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:

Ըստ գերատեսչության, փաթեթի ընդունումը 2024 թ.-ի և հետագա տարիների պետբյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ: 2022 թ.-ի դեկտեմբերի 7-ի ՀՕ-505-Ն և ՀՕ506-Ն օրենքներով ատեստավորման և դրա արդյունքներով հավելավճարի հաշվարկման համակարգ է սահմանվել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար: Կառավարության որոշումներով կանոնակարգվել են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման անցկացման կարգը և հավելավճարների չափերը, իսկ Պաշտպանության նախարարի հրամանով սահմանվել է ՊՆ համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնների անվանացանկը:

Արդյունքում Զինված ուժերում գործող պաշտոնների գերակշիռ մասը ներառվել է ատեստավորման նոր համակարգում, անհրաժեշտություն է առաջացել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համեմատությամբ այլ չափանիշներով (կրակային պատրաստության և մասնագիտական կարողությունների ստուգում) ատեստավորման և առավել ցածր չափերով հավելավճարների համակարգ նախատեսել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող ԶՈՒ մնացած պայմանագրային զինծառայողների համար»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին