Կարևոր իրադարձություններ

Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով. «Հրապարակ»

24 Նոյեմբեր, 2023 08:53
Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր, 11:00-ին կհյուրընկալվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում։ Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով, չնայած որ հանձնաժողովն ունի նախադեպ, եւ Նիկոլ Փաշինյանին լսում էր բաց ռեժիմով՝ ուղիղ եթեր հեռարձակելով նիստը: Սակայն, ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ այն, ինչ կարելի Զեւսին, չի կարելի եզին։

Մենք հանձնաժողովից հետաքրքրվեցինք` Սամվել Շահրամանյա՞նն է նախապատվություն տվել փակ ֆորմատին: Հանձնաժողովից բացասական պատասխան տվեցին՝ ասելով, որ ֆորմատի հարց նույնիսկ չի էլ քննարկվել»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին