Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ, ՊՆ խորհրդի և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

21 Նոյեմբեր, 2023 21:00
Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ, ՊՆ խորհրդի և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: 

Ինչպես տեղեկանում ենք ԱԳն-ից, հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:

Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին