Կարևոր իրադարձություններ

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհահատվածում ընթանում են կառուցման աշխատանքներ

10 Նոյեմբեր, 2023 14:43
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհահատվածում ընթանում են կառուցման աշխատանքներ

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհահատվածում ընթանում են կառուցման աշխատանքները։

Կապալառու ընկերությունը ճանապարհաշինական նպատակներով տարածքում իրականացրած պայթեցումներից առաջացած ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները‚ ինչպես նաև երկաթբետոնե մոնոլիտ կառուցվածքների շինարարությունը։

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 

Լրահոս

Դիտել ավելին