Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

08 Նոյեմբեր, 2023 13:18
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Նոյեմբերի 8-ին, ժամը 09։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Չարենցի փողոցում ավտոմեքենան արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ.):

 

Լրահոս

Դիտել ավելին