Կարևոր իրադարձություններ

Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ

03 Նոյեմբեր, 2023 10:37
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչներ է տեղադրել ՀՀ միջպետական ճանապարհներին։ Երթևեկության ինտենսիվությունն այսուհետև կչափվի նաև Մ-2‚ Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի 12-րդ կմ-ում (չհասած Մասիսի տրանսպորտային հանգույց) տեղադրված հաշվիչներով։

Առցանց աշխատող հաշվիչներ են գործում ՀՀ 6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5‚ Մ-6‚ Մ-7) 7 կետերում։ Այսպիսով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինը ճանապարհների երթևեկության ինտենսիվության վերաբերյալ տեղեկատվություն կստանա ՀՀ 6 միջպետական ճանապարհների 7 տեղամասերից։

Նշենք, որ ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին