Կարևոր իրադարձություններ

Հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը

21 Հոկտեմբեր, 2015 11:25
Հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը

Armtimes.com-ը գրում է. 

Այսօր Երեւանի Արաբկիր համայնքում՝ Մամիկոնյանց փողոցի վրա հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, որ իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշում էր, երբ մոտեցել է սեւ գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա՝ 062 ԼԼ 10 պետհամարանիշով, մեքենայից իջել է մի տղամարդ, մոտեցել իրեն եւ սկսել հարցուփորձ անել.

«Ասում է դու ով ես, ինչ սերվիսի տաքսի ես քշում: Ասում եմ՝ դու ո՞վ ես, որ քեզ ասեմ էդ մասին: Սկսեց քաշքշել, իջեցրեց մեքենայից, հարվածներ հասցրեց, ես պաշտպանվում էի՝ մեկը կպավ այտոսկրիս, այտուցվել է: Ասում է վիզդ կկտրեմ ու գնաց»,- պատմեց Ղազարյանը:

Մեր հարցին, թե իր վրա հարձակում գործած տղամարդը որեւէ պահանջ չի՞ ներկայացրել, որից կարելի է հասկանալ, թե ինչ խնդիր է ունեցել՝ Ղազարյանը նկատեց. «Քաղաքում բեսպրեդելի հերթական դրսեւորում է, երեւի: Մեքենայի համարները ...Ակնհայտ է, որ այս մարդը անպատժելիության երաշխիք ուներ, օրը ցերեկով...Ես չեմ կարող ենթադրություն անել, թե ինչ էր ուզում:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին