Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

21 Սեպտեմբեր, 2023 22:10
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: 

Ինչպես տեղեկացնում են Գործադիրից, երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ 

Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին