Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԼՂ-ում իրավիճակը էլ ավելի վատթարանա. Բորել

21 Սեպտեմբեր, 2023 20:46
Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԼՂ-ում իրավիճակը էլ ավելի վատթարանա. Բորել

«ԵՄ-ն միջոցներ կձեռնարկի ընդդեմ Ադրբեջանի, եթե արցախահայությունը ճնշումների ենթարկվի։ Եվրամիությունը Ադրբեջանին պատասխանատու է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու համար»,-այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` հավելելով. 

«Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայերի իրավունքների հարգման և անվտանգության ապահովման համար` ներառյալ սեփական տներում ապրելու իրավունքը՝ առանց սպառնալիքների կամ խտրականության: Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցների կիրառմամբ կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին: Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե իրավիճակը էլ ավելի վատթարանա»:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ կոչ էին արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղում անցած օպերացիայի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին